ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ
Գիտնականներն աշխատում են աշխարհում առաջին արհեստական երիկամի ստեղծման ուղղությամբ. news.am
Բժիշկ Ուիլյամ Ֆիսսելլ IV-ը եւ իր գործընկերները` Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնից, աշխատում են մի քանի ֆիլտրով եւ դրան միացված միկրոչիպերով արհեստական երիկամի ստեղծման ուղղությամբ: Նման երիկամի շնորհիվ մի քանի հիվանդությամբ հիվանդները կազատվեն կանոնավոր դիալիզի անհրաժեշտությունից:
Արհեստական երիկամը կենսահիբրիդային սարք կլինի, որն իր մեջ կներառի միկրոչիպեր եւ կենդանի բջիջներ: Ալյումինե տարայի չափ ունեցող արհեստական երիկամն իր աշխատանքի համար էներգիա կստանա հիվանդի սրտից: Ինչպես բացատրել է բժիշկ Ֆիսսելլը, սարքը կնմանակի իսկական երիկամի աշխատանքը եւ արյունը կմաքրի ավելորդ աղից եւ այլ նյութերից: Իսկ միկրոչիպը ո՛չ միայն արյան մաքրման գործառույթ կիրականացնի, այլեւ կորոշի, թե որ կենդանի բջիջները պետք է աշխատեն եւ որոնք` հանգստանան:
Առայժմ սարքը փորձարկվում է լաբորատոր պայմաններում. հետազոտողներն ուսումնասիրում են, թե արյունն ինչպես է անցնում ֆիլտրերով եւ փորձում են կանխել արյան մակարդուկների հնարավոր առաջացումը:
Գիտնականները ենթադրում են, որ միկրոչիպերով զինված սիլիցիումից ֆիլտրերի առաջին փորձարկումները հիվանդների վրա հնարավոր կլինի սկսել 2017-ի վերջին: Այժմ արդեն հեղինակները կամավորների խումբ են հավաքում, ովքեր պատրաստ են փորձարկել սարքը:
Կարդացեք նաև
Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...
Նոր ամերիկյան հետազոտության JAMA-ում հրապարակված տվյալների համաձայն, կանայք, ովքեր օրը 1,5 լիտր ավելի ջուր են խմել, քան առաջ, 50 տոկոսով ավելի քիչ են կրկին հիվանդացել ցիստիտով...
Ցողունային բջիջներով թերապիան օգնում է փոխպատվաստված երիկամներով պացիենտներին՝ խուսափել օրգանի արտամղման վտանգը նվազեցնող դեղորայք ընդունել...
Երիկամների հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ բարձր է շաքարախտի զարգացման ռիսկը: Այսպիսի եզրակացության են հանգել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում...
Միջին տարիքի կինն ունեցել էր երկու երեխա. Առաջինը` սեփական ուժերով, երկրորդը` կեսարյան հատման միջոցով: Վիրահատական միջամտությունից անցել էր մոտավորապես հինգ տարի եւ կինը որեւէ գանգատ չէր ունեցել: Մեզ մոտ այցելության ժամանակ...
Տրանսպլանտոլոգները տարեց մարդկանց առողջ երիկամները հիմնականում մերժում են, չնայած նույնիսկ 80-ն անց դոնորների օրգանները կարող են փոխպատվաստումից հետո տարիներ նորմալ գործել...
Փորկապությունն ավելացնում է երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը, պարզել են ամերիկացի գիտնականները։ Քրոնիկ փորկապություններով տառապողները 13 տոկոսով հաճախ են բախվում...
Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների խումբը (University of Southampton) միզուղիների վարակների դեմ պայքարի նոր միջոց է առաջարկել: Վարակների դեմ պայքարի համար հեղինակներն առաջարկում են ջրի մեջ բացած մեղր օգտագործել...
Երիկամի փոխպատվաստման համար հարկ չկա իդեալական դոնոր փնտրել, պնդում են Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները: Պարզվում է` մարդիկ, ում երիկամի անհամատեղելի փոխպատվաստում է կատարվել, 8 տարով...
Մարդիկ ներկայում ավելի հաճախ են տառապում միզաքարային հիվանդությամբ: Ըստ բրիտանացի գիտնականների` վերջին 7 տարվա ընթացքում անգլիացի հաճախորդները 20 տոկոսով ավելի հաճախ են դիմել բժշկական հաստատություններ երիկամների...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYgAECht' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384